«Դպիր»
Կարևոր առանձնահատկություններ
Էլեկտրոնային է-պատրաստ է ցանկացած փոփոխությունների, նյութական շատ միջոցներ չի պահանջում:
Չի գրաքննվում-ազատ արտահայտման հարթակ է, հատկապես փորձի վրա ձեռք բերված հմտությունների մատուցման հարցում: Հեղինակն ազատ է իր շարադրանքի մեջ:
Բազմաբովանդակ է-Կան ինչպես ակադեմիական բովանդակության հոդվածներ ու թարգմանություններ, մանկավարժական մոտեցումներ, այնպես էլ դասական փորձի և կիրառման նկարագրեր:
Դասավանդողի գործիք
Այլազգի հեղինակների հետ ծանոթացում-Դպիրում հանգիստ կարող ես ծանոթանալ տարբեր հեղինակների և նրանց կատարած աշխատանքին, եթե անգամ ապրում ես այլ միջավայրում:
Գործընկերների փորձի յուրացում-շատ դեպքում, մանկավարժական հագեցած աշխատանքը հնարավորություն չի տալիս դասավանդողներին շփվել միմյանց հետ ու կայացնել փորձի փոխանակում, այս առումով, Դպիրը հաջողված նախադեպ է:
Ոլորտային հստակություն-Վերջին խմբագրումներից և համակարգումից հետո, ըստ ոլորտների, շատ հեշտ է օգտվել Դպիր ամսագրից, քո ունեցած մասնագիտական և ոչ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում:
Ռեսուրսների շտեմարան-Դպիրում առկա են հոդվածներ և նյութեր, որոնք ունեն գիտական, մանկավարժական, փորձարարական էական նշանակություն:
Առանցքային նշանակություն
Սույն բաժնում, հատկապես էական է անդրադառնալ թարգմանությունների հատվածին: Վաղուց, հայկական իրականության մեջ, բացառությամբ մի քանի դեպքերի, չկան մանկավարժական դասական գրականության, նոր մոտեցումների թարգմանություններ: Այդ բացի լրացումը, ինչպես նաև հայալեզու գրականության ստեղծումը և տարածումը իրագործվում է Դպիրի միջոցով: Սրանից զատ, այն նաև լուծում է հայկական մանկավարժական միտքն արտահանելու խնդիր, քանի որ շատ հոդվածներ թարգմանվում են տարբեր լեզուներով:
Սովորողի գործիք
Ինչպես դասավանդողի, այնպես էլ սովորողի համար, այստեղ բավականին նյութ կա իր հետաքրքրությունների շրջանակում: Որոշակի հետազոտական աշխատանք կատարող սովորողը, այլ առցանց և ֆիզիկական գրադարաններից զատ, կարող է օգտվել նաև Դպիրի ընձեռած հնարավորություններից: Սա նաև միջոց է սովորողի համար, առավել մոտիկից ծանոթանալու իր դասավանդողի գրավոր մտքին:

Комментариев нет:
Отправить комментарий